ԳՐԱԴԱՐԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ
Երևանի Հայբուսակ համալսարանի գրադարանը գործում է 1991 թվականից։ Իր գործունեությունը սկսելով ընդամենը 100 միավոր գրականությամբ՝ տարիների ընթացքում այն պարբերաբար համալրվել է դասագրքերով, ուսումնամեթոդական և ուսումնական օժանդակ նյութերով, գիտահանրամատչելի, գեղարվեստական գրականությամբ, ամսագրերով և այլ մասնագիտական գրականությամբ։
Այսօր գրադարանի գրքային ֆոնդը ներառում է շուրջ 20 000 միավոր գրականություն՝ ապահովելով համալսարանի ուսանողների, դասախոսների և հետազոտողների կրթական ու գիտական աշխատանքը։
Գրադարանին կից գործում է ընդարձակ և հարմարավետ ընթերցասրահ՝ Wi-Fi ինտերնետ հասանելիությամբ, որը նախատեսված է ուսումնական, գիտահետազոտական և ինքնուրույն աշխատանքի համար։
Երևանի Հայբուսակ համալսարանի գրադարանը անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների ասոցիացիային (DLAA) և օգտվում է բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական շտեմարանների անվճար հասանելիությունից։
Գրադարանը նաև իրականացնում է միջգրադարանային բաժնույթ ՀՀ Ազգային գրադարանի հետ՝ ընդլայնելով անհրաժեշտ գրականության և տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը։
Գրադարանի գործունեությանը կարող եք հետևել նաև Facebook-ում։