Ռեկտոր
Անահիտ Հարությունյան
Հայ հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր
Կենսագրություն
Անահիտ Հարությունյանը ծնվել է 1958 թ. մարտի 14-ին Երևանում՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հետագայում՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանի հիմնադիր Լևոն Հարությունյանի և ուսուցչուհի Սիլվա Ասլիկյանի ընտանիքում։
1975 թ. ավարտել է Երևանի թիվ 109 դպրոցը և ընդունվել Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։
1980-1990 թթ. աշխատել է Երևանի մանկավարժական ինստիտուտի (ներկայումս՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան) ռուս գրականության ամբիոնում՝ որպես դասախոս։
1990 թվականին դարձել է «Հայբուսակ» համալսարանի համահիմնադիր և պրոռեկտոր, 1993 թվականից զբաղեցրել ռեկտորի պաշտոնը։ Նրա ղեկավարության տարիներին բուհը զգալի զարգացում է ապրել՝ ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը, ստորագրվել են համագործակցության պայմանագրեր մի շարք արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ, կատարվել են ռազմավարական բարեփոխումներ։
1994-1999 թվականներին եղել է Հայաստանի մասնավոր ուսումնական հաստատությունների «Ինտելեկտ» միության փոխնախագահը, 1999 թվականից այդ միության նախագահն է։
2006 թվականից հանդիսանում է Կրթության Միջազգային Ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահ։
Անդամակցություն
- Հայաստանի Հավատարմագրված համալսարանների խորհրդի անդամ
- Հայաստանի Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամ
- 2007 թվականից Ռուսաստանի Բժշկատեխնիկական ակադեմիայի անդամ
- 2009-2016 թվականներին եղել է Հայաստանի Կրթության և Գիտության նախարարության կոլեգիայի անդամ
Պարգեվներ եվ կոչումներ
- Բանասիրական գիտւթյունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2002)
- 2008 թվականին Մոսկվայում պարգևատրվել է ակադեմիկոս Չիժևսկու անվան շքանշանով, 2015 թ. արժանացել է ակադեմիկոս Չիժևսկու մեծ ոսկե մեդալին
- ՀՀ Լեզվի պետական տեսչության պատվոգրիր, 2009
- «Տարվա լավագույն կին գործարար» մրցանակ, 2010
- ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր, 2011
- Համազգային վստահության մրցանակ, 2014
- Շվեյցարիայի “SIQS” որակի ստանդարտների ինստիտուտի սերտիֆիկատ և շքանշան, 2016