Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտ
Երևանի Հայբուսակ համալսարանի Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտը հիմնադրվել է համալսարանին զուգահեռ՝ 1990 թվականին, իսկ 1995 թվականին ունեցել է իր առաջին շրջանավարտները։ 2003 թվականից ինստիտուտում գործում է երկաստիճան կրթական համակարգ՝ բակալավրիատ և մագիստրատուրա։
Ինստիտուտի կրթական գործունեությունն ուղղված է տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտական գիտելիքների և գործնական կարողությունների ձևավորմանը։
Կրթական ուղղություններ
Տնտեսագիտություն — տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորում
Կառավարում — կառավարման բակալավրի և մագիստրոսի որակավորում
Ֆինանսներ — տնտեսագիտության բակալավրի որակավորում
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) — ինֆորմատիկայի բակալավրի և մագիստրոսի որակավորում
Բոլոր կրթական ծրագրերն իրականացվում են գործող լիցենզավորման և հավատարմագրման պահանջներին համապատասխան։
Կրթական միջավայր և գործնական ուսուցում
Ինստիտուտում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա կրթաձևերով։ Բակալավրիատի առկա ուսուցման տևողությունը 4 տարի է, հեռակա ուսուցմանը՝ 5 տարի, իսկ մագիստրատուրայի առկա ուսուցման տևողությունը՝ 2 տարի։
Կրթական գործընթացը ներառում է դասախոսություններ, գործնական պարապմունքներ, ոլորտի մասնագետների հետ հանդիպումներ, վարպետության դասեր և մասնագիտական պրակտիկա։ Ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական գիտելիքները կիրառելու իրական աշխատանքային միջավայրում՝ պրակտիկա անցնելով հայաստանյան առաջատար կազմակերպություններում և ընկերություններում։
Ինստիտուտում կարևոր տեղ է հատկացվում նաև մասնագիտական և ակադեմիական զարգացմանը՝ խրախուսելով ուսանողների հետազոտական հետաքրքրությունները, շարունակական կրթությունը և մասնագիտական համայնքի հետ կապը։
Մեր շրջանավարտները
Ինստիտուտի շրջանավարտներն իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են տնտեսության տարբեր ոլորտներում՝ աշխատելով առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, ֆինանսավարկային և ապահովագրական ընկերություններում, բանկերում, ինչպես նաև պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովում և ՀՀ կառավարությունում։
Մագիստրատուրայի շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու կրթությունը ասպիրանտուրայում՝ Հայաստանի և արտերկրի համալսարաններում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական հաստատություններում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Շրջանավարտների մի մասը ներգրավվում է նաև համալսարանի համապատասխան ամբիոնների և ստորաբաժանումների աշխատանքում՝ համատեղելով մասնագիտական և ակադեմիական գործունեությունը։
- մասնագիտություններ
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
| Ուսումնառության ձևաչափեր | |||
|---|---|---|---|
| Մասնագիտություն | Կրթական աստիճան | Ուսումնառության տևողություն | Կրթաձևտևողություն |
Տնտեսագիտություն | Բակալավր | 4 տարի | Առկա |
Մագիստրոս | 2 տարի | Առկա | |
Կառավարում | Բակալավր | 4 տարի / 5 տարի | Առկա / հեռակա |
Մագիստրոս | 2 տարի | Առկա | |
Ֆինանսներ | Բակալավր | 4 տարի | Առկա |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) | Բակալավր | 4 տարի / 5 տարի | Առկա / հեռակա |
Մագիստրոս | 2 տարի | Առկա | |
Անձնակազմ
ԱՆՆԱ Հարությունյան
| Տնտեսագիտության, կառավարման եվ ինֆորմատիկայի ինստիտուտ | ||||
|---|---|---|---|---|
| Ֆակուլտետներ | Օտարերկրյա ուսանողներին | Սփյուռքի և ԱՊՀ ուսանողներ | Հայաստանի ուսանողներին | Մագիստրատուրա |
Տնտեսագիտություն | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Կառավարում | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Ֆինանսներ | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ
Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ է պրակտիկա?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
համաձայն ուսումնական պլանների բակալավրում իրականացվում է
ուսումնական և արտադրական պրակտիկաներ , իսկ մագիստրատուրայում՝
գիտահետազոտական պրակտիկա: Ինստիտուտը համագործայցում է
հանրապետության լավագույն ձեռնարկությունների և ֆինանսաբանկային
կազմակերպությունների հետ:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ է ուսանողական գիտական ընկերություն?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
գործում է ուսանողական գիտական ընկերություն: Յուրաքանչյուր ուսումնական
տարի ընկերությանը անդամակցում են նոր ուսանողներ, ովքեր իրականացնում
են հետազոտական աշխատանքներ: ՈՒսանողական գիտական ընկերությունը
իրականացնում է ամենամյա ուսանողական գիտական կոնֆերանսներ:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ են լրացուցիչ դասընթացներ?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
իրականացվում է լրացուցիչ դասընթաց՝ «Կիրառական հաշվապահություն»:
Դասընթացին կարող են մասնակցել ինչպես ինստիտուտի ուսանողները, այնպես
էլ համապատասխան գիտելքիներ ձեռք բերել ցանկացողները: