Ֆինանսներ
Երևանի Հայբուսակ համալսարանի «Ֆինանսներ» կրթական ծրագիրը պատրաստում է ֆինանսների ոլորտի մասնագետների, որոնք տիրապետում են ֆինանսական վերլուծության, պլանավորման, կառավարման, ռիսկերի գնահատման և ֆինանսական որոշումների կայացման ժամանակակից մեթոդներին։
Ծրագիրը համադրում է տնտեսագիտության և ֆինանսների տեսական հիմքերը, գործնական խնդիրների լուծումը, թվային գործիքների կիրառումը և մասնագիտական փորձը՝ ձևավորելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կարողություններ։
| Ֆինանսներ | |
|---|---|
Կրթական ծրագիր | Ֆինանսներ |
Որակավորում | տնտեսագիտության բակալավր |
Ուսման տևողությունը | 4 տարի (8 կիսամյակ) |
Կրեդիտների ընդհանուր ծավալ | 240 ECTS |
Ուսուցման ձևը | Առկա |
Ուսուցման լեզուները | հայերեն, անգլերեն |
Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է պատրաստել վերլուծական մտածողությամբ, մասնագիտական և քաղաքացիական պատասխանատվությամբ օժտված ֆինանսների մասնագետներ, որոնք կարող են հիմնավորված ֆինանսական որոշումներ կայացնել, մշակել ֆինանսական ռազմավարություններ, իրականացնել ֆինանսական պլանավորում և կառավարում և նպաստել կազմակերպությունների ու տնտեսության կայուն զարգացմանը։
Ուսումնառության ընթացքում ուսանողները զարգացնում են՝
- տնտեսագիտության և ֆինանսների հիմնարար տեսությունների ու համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
- ֆինանսական և տնտեսական տվյալների հավաքագրման, վերլուծության և մեկնաբանման կարողություններ,
- ֆինանսական որոշումների հիմնավորման և ռիսկերի գնահատման հմտություններ,
- թվային և մասնագիտական ծրագրերի կիրառման կարողություններ,
- մասնագիտական հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- ինքնուրույն ուսումնառության և շարունակական մասնագիտական զարգացման կարողություններ,
- մասնագիտական էթիկայի, ակադեմիական ազնվության և սոցիալական պատասխանատվության գիտակցում։
Ի՞նչ է ուսումնասիրում ուսանողը
Կրթական ծրագիրը ներառում է տնտեսագիտության, կառավարման, հաշվապահության, աուդիտի, հարկային համակարգի, ֆինանսական շուկաների, բանկային համակարգի, կորպորատիվ և հանրային ֆինանսների, ֆինանսական վերլուծության, ռիսկերի կառավարման և ներդրումների վերաբերյալ դասընթացներ։
Ուսանողները հնարավորություն ունեն նաև ընտրովի դասընթացների միջոցով ձևավորելու իրենց մասնագիտական ուղղվածությունը՝ ընտրելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բանկային գործը, միջազգային ֆինանսները, ֆինանսական տեխնոլոգիաները և ներդրումները։
- մասնագիտություններ
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
Ուսանողակենտրոն և գործնական ուսուցում
Ծրագիրը կառուցված է ուսանողակենտրոն ուսումնառության սկզբունքով։ Ուսումնական գործընթացում կիրառվում են դասախոսություններ և սեմինարներ, դեպքերի վերլուծություն, խնդիրների և նախագծերի վրա հիմնված ուսուցում, համակարգչային և գործնական աշխատանքներ, ինչպես նաև անհատական և խմբային հետազոտություններ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում թվային և մասնագիտական գործիքների կիրառմանը, ֆինանսական խնդիրների գործնական լուծմանը, թիմային աշխատանքին և ինքնուրույն հետազոտական գործունեությանը։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է մասնագիտական պրակտիկան։ Ուսանողները անցնում են ուսումնական և արտադրական պրակտիկա, որոնց ընթացքում հնարավորություն են ստանում իրենց գիտելիքները կիրառել իրական աշխատանքային միջավայրում։ Պրակտիկան կարող է իրականացվել բանկերում, վարկային կազմակերպություններում, աուդիտորական, հաշվապահական և ներդրումային ընկերություններում, պետական կառույցներում, հարկային մարմիններում և այլ կազմակերպությունների ֆինանսական ստորաբաժանումներում։
Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև մասնագիտական հետազոտություն, կարիերայի պլանավորում և ավարտական աշխատանքի իրականացում ու պաշտպանություն։
Մասնագիտական գործունեության հնարավորություններ
Ծրագրի շրջանավարտները կարող են մասնագիտական գործունեություն ծավալել ֆինանսական և տնտեսական ոլորտներում՝ պետական և մասնավոր հատվածներում։
Շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ նախարարություններում, Կենտրոնական բանկում, առևտրային բանկերում, խորհրդատվական և ապահովագրական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կրթական հաստատություններում և այլ կազմակերպություններում։
Հետագա կրթության հնարավորություններ
«Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագիրը շրջանավարտներին հնարավորություն է տալիս շարունակել ուսումնառությունը մագիստրատուրայում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի այլ երկրների բուհերում՝ համապատասխան ընդունելության պահանջներին համաձայն։
Շրջանավարտները կարող են շարունակել նաև իրենց մասնագիտական զարգացումը լրացուցիչ կրթական և վերապատրաստման ծրագրերի միջոցով։
Ընդունելություն
Ծրագրին ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործող կարգավորումների համաձայն։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ միջնակարգ ընդհանուր կամ միջին մասնագիտական կրթության վկայական։ Ընդունելության շրջանակում նախատեսված են միասնական քննություններ՝ մաթեմատիկա, ինչպես նաև հայոց լեզու և գրականություն կամ օտար լեզու։
Անձնակազմ
ԱՆՆԱ Հարությունյան
| Տնտեսագիտության, կառավարման եվ ինֆորմատիկայի ինստիտուտ | ||||
|---|---|---|---|---|
| Ֆակուլտետներ | Օտարերկրյա ուսանողներին | Սփյուռքի և ԱՊՀ ուսանողներ | Հայաստանի ուսանողներին | Մագիստրատուրա |
Տնտեսագիտություն | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Կառավարում | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Ֆինանսներ | $1200 | 420․000֏ | 400․000֏ | 300․000֏ |
Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ
Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ է պրակտիկա?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
համաձայն ուսումնական պլանների բակալավրում իրականացվում է
ուսումնական և արտադրական պրակտիկաներ , իսկ մագիստրատուրայում՝
գիտահետազոտական պրակտիկա: Ինստիտուտը համագործայցում է
հանրապետության լավագույն ձեռնարկությունների և ֆինանսաբանկային
կազմակերպությունների հետ:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ է ուսանողական գիտական ընկերություն?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
գործում է ուսանողական գիտական ընկերություն: Յուրաքանչյուր ուսումնական
տարի ընկերությանը անդամակցում են նոր ուսանողներ, ովքեր իրականացնում
են հետազոտական աշխատանքներ: ՈՒսանողական գիտական ընկերությունը
իրականացնում է ամենամյա ուսանողական գիտական կոնֆերանսներ:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում գործու՞մ են լրացուցիչ դասընթացներ?
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
իրականացվում է լրացուցիչ դասընթաց՝ «Կիրառական հաշվապահություն»:
Դասընթացին կարող են մասնակցել ինչպես ինստիտուտի ուսանողները, այնպես
էլ համապատասխան գիտելքիներ ձեռք բերել ցանկացողները: