Կառավարում

«Կառավարում» կրթական ծրագիրը նախատեսված է այն դիմորդների համար, ովքեր հետաքրքրված են կազմակերպությունների գործունեության արդյունավետ կազմակերպմամբ, մարդկանց և ռեսուրսների կառավարմամբ, բիզնեսի զարգացմամբ և առաջնորդությամբ։

Ծրագրի շրջանակում ուսանողները ուսումնասիրում են կառավարման տեսության և պրակտիկայի, կազմակերպությունների գործունեության, մարդկային ռեսուրսների, մարքեթինգի, բիզնեսի և ռազմավարական կառավարման հետ կապված հիմնական ուղղությունները։

Ուսուցումը ներառում է տեսական և գործնական բաղադրիչներ՝ հնարավորություն տալով ուսանողներին վերլուծել կազմակերպական իրավիճակները, մշակել լուծումներ, մասնակցել որոշումների կայացման գործընթացներին և կիրառել կառավարման գործիքները գործնական խնդիրների լուծման ընթացքում։

Մասնագիտական հանդիպումների, գործնական աշխատանքների և պրակտիկայի միջոցով ուսանողները ծանոթանում են կառավարման իրական միջավայրին և ձեռք են բերում մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ փորձ։

Մասնագիտական կարողություններ

Ծրագիրը նպաստում է այնպիսի կարողությունների ձևավորմանը, ինչպիսիք են՝

  • կազմակերպության գործունեության պլանավորում և համակարգում,
  • կառավարչական որոշումների կայացում,
  • թիմերի ձևավորում և արդյունավետ կառավարում,
  • մարդկային և նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
  • բիզնես գործընթացների կազմակերպում,
  • ռազմավարական նպատակների մշակում և իրականացում,
  • մասնագիտական և գործարար հաղորդակցության իրականացում։

Կարիերայի հնարավորություններ

«Կառավարում» մասնագիտությունը հնարավորություն է տալիս մասնագիտական գործունեություն ծավալել տարբեր ոլորտներում՝ կախված շրջանավարտի մասնագիտական հետաքրքրություններից և ընտրած ուղղությունից։

Շրջանավարտները կարող են աշխատել՝

  • ընկերությունների և կազմակերպությունների կառավարման համակարգում,
  • մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում,
  • բիզնեսի զարգացման և կազմակերպական զարգացման ուղղություններում,
  • մարքեթինգային և վաճառքի ստորաբաժանումներում,
  • նախագծերի կառավարման ոլորտում,
  • պետական և համայնքային կառավարման համակարգում,
  • խորհրդատվական և այլ մասնագիտական կառույցներում։

 

Կառավարման ոլորտում մասնագիտական փորձի կուտակումը հնարավորություն է տալիս հետագայում ստանձնել ավելի բարձր մակարդակի կառավարչական և ղեկավար պաշտոններ։

Այսօր «Հայբուսակ» համալսարանում սովորում է ավելի քան 2 500 ուսանող՝ Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից։
+ 0
Ավելի քան 35 տարվա պատմության ընթացքում համալսարանը կրթել և մասնագիտական ուղի է հարթել ավելի քան 15 000 շրջանավարտների համար
+ 0
Մենք համագործակցում ենք ավելի քան 10 առաջատար կլինիկաների հետ, որտեղ մեր ուսանողները անցնում են մասնագիտական պրակտիկա և ձեռք բերում գործնական փորձ։
+ 0

Կրթական աստիճաններ

Կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը կարող է շարունակել մասնագիտական և ակադեմիական կրթությունը՝

  • ինտերնատուրայում,
  • կլինիկական օրդինատուրայում,
  • ասպիրանտուրայում (PhD),
  • շարունակական մասնագիտական զարգացման և ցկյանս ուսումնառության ծրագրերում։

Կրթական աստիճաններ

«Կառավարում» մասնագիտությամբ կրթությունը ներառում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր։

Բակալավրիատ — 4 տարի, առկա ուսուցման ձևով։

Մագիստրատուրա — 2 տարի, առկա ուսուցման ձևով։

Բակալավրիատի ավարտից հետո ուսանողները կարող են շարունակել կրթությունը մագիստրատուրայում՝ խորացնելով կառավարման և հարակից մասնագիտական ուղղությունների վերաբերյալ գիտելիքները։

Մագիստրատուրայի ավարտից հետո կրթությունը հնարավոր է շարունակել ասպիրանտուրայում՝ Հայաստանում կամ արտերկրում՝ ընտրելով համապատասխան մասնագիտական և հետազոտական ուղղություն։

Անձնակազմ

ԱՆՆԱ Հարությունյան

Ինստիտուտի տնօրեն
Տնտեսագիտության, կառավարման եվ ինֆորմատիկայի ինստիտուտ
ՖակուլտետներՕտարերկրյա ուսանողներինՍփյուռքի և ԱՊՀ ուսանողներՀայաստանի ուսանողներինՄագիստրատուրա

Տնտեսագիտություն

$1200

420․000֏

400․000֏

300․000֏

Կառավարում

$1200

420․000֏

400․000֏

300․000֏

Ֆինանսներ

$1200

420․000֏

400․000֏

300․000֏

Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ

Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար

Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
համաձայն ուսումնական պլանների բակալավրում իրականացվում է
ուսումնական և արտադրական պրակտիկաներ , իսկ մագիստրատուրայում՝
գիտահետազոտական պրակտիկա: Ինստիտուտը համագործայցում է
հանրապետության լավագույն ձեռնարկությունների և ֆինանսաբանկային
կազմակերպությունների հետ:

Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
գործում է ուսանողական գիտական ընկերություն: Յուրաքանչյուր ուսումնական
տարի ընկերությանը անդամակցում են նոր ուսանողներ, ովքեր իրականացնում
են հետազոտական աշխատանքներ: ՈՒսանողական գիտական ընկերությունը
իրականացնում է ամենամյա ուսանողական գիտական կոնֆերանսներ:

Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում
իրականացվում է լրացուցիչ դասընթաց՝ «Կիրառական հաշվապահություն»:
Դասընթացին կարող են մասնակցել ինչպես ինստիտուտի ուսանողները, այնպես
էլ համապատասխան գիտելքիներ ձեռք բերել ցանկացողները: