Ուսումնամեթոդական բաժին
Երևանի Հայբուսակ համալսարանի ուսումնամեթոդական բաժին
Ուսումնամեթոդական բաժնի գործունեության հիմնական նպատակն է կրթական բարեփոխումների միջոցով բարձրացնել մասնագիտական և հետազոտահեն կրթության որակը, բարելավել դասավանդման արդյունավետությունը և ամրապնդել համալսարանի մրցունակությունը ազգային ու միջազգային մակարդակներում։
Բաժինը կարևորում է համալսարանական համայնքի մոտիվացված, նախաձեռնող և նորարարական մտածողություն ունեցող անդամների ներգրավումը կրթական բարեփոխումների գործընթացում՝ նպաստելով շարունակական զարգացմանը և որակյալ կրթական միջավայրի ձևավորմանը։
Ուսումնամեթոդական բաժնի գործունեությունն ուղղված է համալսարանի տեսլականի իրագործմանը՝ զարգացնելու միջազգայնացման և եվրոպական ինտեգրման սկզբունքներով առաջնորդվող ժամանակակից համալսարան, որը պատրաստում է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ՝ նպաստելով նաև իրենց համայնքների զարգացմանը։
Այս նպատակների իրականացման համար կարևորվում են ժամանակակից մանկավարժական և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ուսուցման և հետազոտության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև դասախոսների և ուսանողների միջև համագործակցության զարգացումը։
ՈՒՄ բաժնի գործառույթներն են
Նպաստել կրթական բարեփոխումների, նորագույն տեխնոլոգիաների, ուսանողակենտրոն ուսուցման համակարգի ներդրմանը
Տրամադրել խորհրդատվության ուսումնամեթոդական նյութերի մշակման վերաբերյալ
Մասնակցել բակալավրի և մագիստրոսի ՄԿԾ-երի մշակման, լրամշակման և վերանայման աշխատանքներին
Վերահսկել ամբիոնների և այլ ստորաբաժանումների ուսումնակրթական գործունեությունը
Նպաստել ուսումնական և հետազոտական գործընթացների փոխկապակցմանը
Կազմակերպել դասավանդող կազմի մանկավարժական և մեթոդական հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստումներ
Վերահսկել դասալսումների իրականացումն ըստ ժամանակացույցի