ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2026թ. գիտահետազոտական դրամաշնորհների մրցույթ 

Հետամուտ լինելով իր տեսլականին՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանը ձգտում է դառնալ առաջատար գիտակրթական կենտրոն, որի հետազոտական արդյունքները միտված են հանրային բարգավաճմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: 

«ԵՀՀ 2030» ռազմավարության իրականացման շրջանակներում համալսարանը հայտարարում է ներհամալսարանական դրամաշնորհային մրցույթ հետևյալ ուղղություններով.  

  • բժշկագիտություն,  
  • բնական գիտություններ,  
  • տնտեսագիտություն,  
  • հասարակագիտություն և հումանիտար գիտություններ։ 

Մրցույթի հիմնական նպատակն է մշակել արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված գիտական և գործնական նորարարական լուծումներ՝ խթանելով միջառարկայական (միջդիսցիպլինար) հետազոտությունները և տարբեր ոլորտների մասնագետների համագործակցությունը: 

Ակնկալվող արդյունքներն են՝ խնդիրների լուծման նոր մոտեցումների, մեթոդական ձեռնարկների և կիրառական առաջարկների փաթեթների ստեղծում, գիտական հրապարակումներ բարձր ազդեցության գործակից (Impact Factor) ունեցող և միջազգային հեղինակավոր ամսագրերում, մասնակցություն միջազգային գիտաժողովներին և համատեղ հետազոտական ցանցերի ձևավորում: 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թ. մարտի 9-ն է: 

Մանրամասն պայմաններին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ YHU_Research_grant_final.pdf 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար գրեք science@haybusak.am էլեկտրոնային հասցեին։