ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հոկտեմբերի 10-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի գրադարանում կայացավ տեղեկատվական սեմինար՝ «Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններ» թեմայով

Սեմինարի բանախոսն էր Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի (DLAA) լիցենզավորման համակարգող Տաթևիկ Թամազյանը։ Նա ներկայացրեց

DLAA անդամ Երևանի «Հայբուսակ» համալսարանին անվճար հասանելի բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտատեղեկատվական շտեմարանները և գիտական հոդվածների՝ անվճար հրատարակման հնարավորությունները։

Սեմինարի ընթացքում, մասնակիցների խնդրանքով, բանախոսը խոսեց նաև այն առավելությունների մասին, որոնք DLAA անդամակցությունը ընձեռում է Երևանի «Հայբուսակ» համալսարանին՝ ընդգծելով միջազգային գիտական համագործակցության և հետազոտական ներուժի զարգացման կարևորությունը։