Բուժական գործ
«Բուժական գործ» կրթական ծրագիրը նպատակաուղղված է բժշկության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը։
Ծրագիրն ապահովում է բժշկական գիտելիքների, մասնագիտական հմտությունների և գործնական կարողությունների ձևավորում՝ հնարավորություն տալով շրջանավարտներին հետագա մասնագիտական գործունեությունն իրականացնել ժամանակակից բժշկության ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան։
| Բուժական գործ | |
|---|---|
Որակավորումների ազգային շրջանակի մակարդակ | 7-րդ մակարդակ՝ դիպլոմավորված մասնագետ |
Շնորհվող որակավորում | Բժիշկ |
Ուսման տևողությունը | 6 տարի (12 կիսամյակ) |
Կրեդիտների քանակը | 360 ECTS |
Ուսուցման ձևը | Առկա |
Ուսուցման լեզուները | Հայերեն, ռուսերեն, անգլերեն |
Կրթական ծրագրի նպատակն ու խնդիրները
Ծրագրի նպատակն է պատրաստել բժշկության ոլորտում բարձր որակավորում ունեցող, մրցունակ և պատասխանատու մասնագետների, որոնք ունեն ժամանակակից առողջապահության պահանջներին համապատասխան մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և կարողություններ։
Ծրագրի ավարտին շրջանավարտը՝
- կտիրապետի բժշկական գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնարար և մասնագիտական գիտելիքներին ու գործնական հմտություններին,
- կկարողանա իրականացնել ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ գործունեություն՝ իր մասնագիտական իրավասությունների շրջանակում,
- կկարողանա արդյունավետ հաղորդակցվել պացիենտների, նրանց ընտանիքների, գործընկերների և առողջապահական այլ մասնագետների հետ,
- կկարողանա ապահովել պացիենտի անվտանգությունը, պահպանել բժշկական էթիկայի և մասնագիտական վարքագծի սկզբունքները,
- կկարողանա մասնագիտական գործունեության ընթացքում կիրառել ապացուցահեն բժշկության սկզբունքները և հիմնավորել մասնագիտական որոշումները,
- պատրաստ կլինի շարունակելու մասնագիտական և ակադեմիական կրթությունը, իրականացնելու ինքնակրթություն և ապահովելու շարունակական մասնագիտական զարգացումը,
- կկարողանա կիրառել քննադատական և վերլուծական մտածողություն, ստեղծել նոր գաղափարներ և լուծումներ առաջարկել բարդ ու ոչ ստանդարտ մասնագիտական իրավիճակներում,
- կգիտակցի բժշկի մասնագիտության սոցիալական նշանակությունը և իր մասնագիտական գործունեության նկատմամբ կդրսևորի բարձր պատասխանատվություն,
- կկարողանա աշխատել բազմամասնագիտական թիմում՝ հարգելով տարբեր սոցիալական խմբերի, մշակույթների և աշխարհայացքների առանձնահատկությունները,
- կգիտակցի Երևանի «Հայբուսակ» համալսարանի շրջանավարտ լինելու պատասխանատվությունը և կներկայացնի համալսարանը մասնագիտական ու հասարակական միջավայրում։
Ծրագիրը հիմնված է արդյունքահեն կրթության սկզբունքների վրա և ներառում է բժշկական հիմնական կրթության համար նախատեսված առանցքային ուղղությունները՝ կենսաբժշկական գիտություններ, կլինիկական գիտություններ և հմտություններ, վարքաբանական և սոցիալական գիտություններ։
Ծրագրի կրեդիտային կառուցվածքը համապատասխանում է Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի (ECTS) սկզբունքներին, իսկ ծրագիրը դասակարգված է Որակավորումների ազգային շրջանակի 7-րդ մակարդակում։
Աշխատանքի հնարավորություններ
Կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը կարող է ներգրավվել առողջապահության ոլորտի տարբեր կառավարչական, վարչական, կազմակերպչական և օժանդակ մասնագիտական գործունեություններում՝ գործող օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակում։
Բժշկական ինքնուրույն գործունեություն, այդ թվում՝ ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ ծառայությունների իրականացում, հնարավոր է համապատասխան հետբուհական մասնագիտական կրթություն՝ ինտերնատուրա կամ կլինիկական օրդինատուրա, տվյալ մասնագիտությամբ ավարտելուց և գործող կարգավորումների պահանջները կատարելուց հետո։
Շրջանավարտը կարող է նաև շարունակել գործունեությունը կրթության ոլորտում՝ համապատասխան պահանջների պահպանմամբ։
Կրթական և հետազոտական լաբորատորիաների առկայությունը նպաստում է ուսանողների գործնական և հետազոտական կարողությունների զարգացմանը։ Ինստիտուտը կարևորում է գիտելիքի կիրառական նշանակությունը և կրթական գործընթացի կապը մասնագիտական ու գիտական գործունեության հետ։
- մասնագիտություններ
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
Հետագա կրթության հնարավորություններ
Կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը կարող է շարունակել մասնագիտական և ակադեմիական կրթությունը՝
- ինտերնատուրայում,
- կլինիկական օրդինատուրայում,
- ասպիրանտուրայում (PhD),
- շարունակական մասնագիտական զարգացման և ցկյանս ուսումնառության ծրագրերում։
Ընդունելություն
Ծրագրին կարող են դիմել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք։
Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան կարգավորումների և պահանջների համաձայն։
Ինստիտուտը պահպանում է կապը շրջանավարտների հետ և հետաքրքրված է նրանց մասնագիտական առաջընթացով։ Շրջանավարտների մասնագիտական փորձն ու հետադարձ կապը կարող են օգտագործվել կրթական ծրագրերի և մասնագիտական պատրաստվածության շարունակական բարելավման նպատակով։
Անձնակազմ
Ալի Շմյար
ժշկության դոկտոր (M.D.)
Իրենա Հովսեփյան
Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սոհեյլ Բեյթոլլահալաքբար
Բժիշկ (MD), պլաստիկ վիրաբուժության մագիստրոս
- գործնական փորձ
| Բժշկական ինստիտուտ | |||
|---|---|---|---|
| Ֆակուլտետներ | Օտարերկրյա ուսանողներին | Սփյուռքի և ԱՊՀ ուսանողներ | Հայաստանի ուսանողներին |
Բուժական գործ | $3500 | 750․000֏ | 750․000֏ |
Ստոմատոլոգիա | $3500 | 750․000֏ | 750․000֏ |
Դեղագործություն | $2500 | 750․000֏ | 550․000֏ |
Բնօգտագործում և բնապահպանություն | 750․000֏ | 750․000֏ | |
Բժշկական ինստիտուտի Ֆակուլտետներ
Հաճախ տրվող հարցեր - Հայ դիմորդների համար
Որքա՞ն է կազմում ուսման վարձը։
2026/2027 ուսւոմնական տարվա համար տարեկան վարձը 1 մլն դրամ է Բուժգործ և
ստոմատոլոգիա մասնագիտությունների համար , ֆարմացիա մասնագիտության համար 1000000
դրամ է
Քանի՞ տարի է տևում ուսումը։
Բուժգործ մասնագիտության համար ուսման տևողությունը 6 տարի է
Ստոմատոլոգիա մասնագիտության համար ուսման տևողությունը 5 տարի է
Ֆարմացիայի բակալավր մասնագիտության համար ուսման տևողությունը 4 տարի է ։
Ֆարմացիայի մագիստրոս մասնագիտության համար ուսման տևողությունը 1 տարի է ։
Հաճախ տրվող հարցեր - Արտասահմանյան դիմորդների համար
Ինչպե՞ս ընդունվել համալսարան։
Ընդունելությունը կատարվում է համաձայն կառավարության 700Ն հրամանի , որտեղ նշված
է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Ե՞րբ կարելի է դիմել համալսարան ընդունվելու համար։
Ընդունելությունը սկսվում է հունիս- հուլիս ամիսներին և շարունակվում է մինչև
սեպտեմբեր- հոկտեմբեր ՝ կախված ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ժամկետի
Ո՞ւր դիմել կամ գրել ընդունելության վերաբերյալ հարցերով։
Կարելի է գրել deanofficehaybusak@gmail.com, կամ զանգահարել +37410390236
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստան մուտք գործելու համար։
Visa – mfa.am կայքից պետք է տեղեկանալ թե որ ցուցակի մեջ է ձեր երկիրը․․․ եթե մուտքը
հնարավոր է միայն ԱԳՆ հրավերի միջոցով, ուղարկեք անհրաժեշտ փաստաթղթեի փաթեթը
deanofficehaybusak@gmail.com և հետևեք հետագա հրահանգներին ։
Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր էլէկտրոնային վիզայով ՝
ներբեռնելով համալսարանի կողմից տրված պայմանական ընդունելության նամակը
Որո՞նք են այլ բուհից տեղափոխվելու կամ վերականգնվելու վերջնաժամկետները։
Առաջին կիսամյակի համար դիմելու ժամկտներն են ՝ օգոստոսի – 15-ը
Սեպտեմբերի 14 ։ Երկրորդ կիսամյակի համար դիմելու ժամկետները – հունվարի 15-
փետրվարի 14-ը ։