ԶԿՈԱԿ
Զարգացման – կրթության որակի ապահովման կենտրոնի հիմնական նպատակներն են. խթանել համալսարանի ինստիտուցիոնալ զարգացման գործընթացները և ապահովել ու շարունակաբար կատարելագործել կրթական ծառայությունների որակը։
ԶԿՈԱԿ-ը նաև ուղղորդում է Համալսարանում ռազմավարական պլանավորման մասնակցային գործընթացը։
Կրթության որակի ապահովման կենտրոնը ստեղծվել է 2008 թվականին՝ համալսարանում բոլոնյան գործընթացով պայմանավորված կրթական բարեփոխումներ ներդնելու և իրականացնելու նպատակով:
2021 թվականին այն վերանվանվել է Զարգացման և կրթության որակի ապահովման կենտրոն (ԶԿՈԱԿ)։
ԶԿՈԱԿ-ի հիմնական նպատակներն են. խթանել համալսարանի ինստիտուցիոնալ զարգացման գործընթացները և ապահովել կրթական ծառայությունների որակն ու շարունակական կատարելագործումը։
Կենտրոնը`
համակարգում է կրթության որակի ազգային և եվրոպական ստանդարտները համալսարանում ներդնելու գործընթացները
կազմակերպում և վերահսկում է համալսարանի և նրա ստորաբաժանումների գործունեության ռազմավարական պլանավորման, կարգերի, կանոնակարգերի, ուղեցույցների մշակման աշխատանքները
ուղղորդում է մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման ու փոփոխման աշխատանքները՝ հիմնված աշխատաշուկայի հարափոփոխ կարիքների և միջազգային առաջավոր բուհերի փորձի ուսումնասիրության վրա
նպաստում է արդիական, առաջավոր դասավանդման և ուսումնառության մեթոդների կիրառմանը
նպաստում է ուսանողակենտրոն ուսուցման ներդրմանն ու ամրապնդմանը
իր իրավասությունների շրջանակում՝ կազմակերպում է համալսարանի դասավանդող, ուսումնաօժանդակ և վարչական աշխատակիցների վերապատրաստումներ
ուսումնասիրում և վեր է հանում համալսարանի շահակիցների կարիքները, նպաստում առկա խնդիրների լուծմանը
նպաստում է որակի մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը՝ բոլոր ստորաբաժանումներում պլանավորում- իրականացում- ստուգում- բարելավում սկզբունքով աշխատանքների կազմակերպմամբ, հաշվետվողականության մեխանիզմների արմատավորմամբ, էթիկայի նորմերի անշեղ պահպանմամբ
օժանդակում է համալսարանի միջազգային կապերի, հասարակական պատասխանատվության խորացմանն ու ամրապնդմանը, բուհի վարկանիշի և բարի համբավի բարձրացմանը:
- Վերջին հրապարակումը
Bridging the Theory-Practice Gap in a Transitional HEI. Kazhoyan, H., Hakobyan, L., & Hovhannisyan, Y. (2026).
International Journal of Higher Education, 15(5). ISSN 1927-6044.
Այսպիսով ԶԿՈԱԿ-ն իրականացնում է իր գործունեությունը ներգրավելով համալսարանի ներքին և արտաքին շահակիցներին:
Անձնակազմ
ՀՐԱՉՅԱ ԿԱԺՈՅԱՆ
E-mail: hkazhoyan@haybusak.am
Շողիկ Վարդանյան