Կարիերայի աջակցության կենտրոն

ԵՀՀ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Համալսարանն իր շրջանավարտների տվյալների ուսումնասիրությունը սկսել է իրականացնել դեռևս 1996 թվականից:

Աշխատաշուկայում ԵՀՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացման, ուսումնառության ընթացքում սովորողների մասնագիտական պրակտիկ կարողությունների զարգացման, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդման և գործատուների կարիքների ուսումնասիրության նպատակով 2006թ-ից ԵՀՀ-ում գործում է «Կարիերայի կենտրոնը»:

Կենտրոնի հիմնական նպատակն է հավաքագրել շրջանավարտների հետագա կարիերայի մասին տեղեկատվություն և նպաստել ԵՀՀ ուսանողների և շրջանավարտների շրջանում աշխատաշուկայի ազատ աշխատատեղերի մասին տեղեկատվության հասանելիությանը՝ ամրապնդելով Համալսարանի և շրջանավարտների միջև մշտական կապը։

2023 թվականին կենտրոնին կից բացվել է «Ձեռներեցության եվ նորարարության կենտրոնը», որի աշխատանքներն ուղղվելու են ուսանողների եվ շրջանավարտների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանն ու նորարարական նախագծերի մշակմանը։

Կենտրոնի հիմնական խնդիրներն են՝

Ուսումնասիրել

 Ուսումնասիրել աշխատաշուկան և այն պահանջները, որոնք գործատուն դնում է աշխատուժի առջև

համագործակցել

Համագործակցել ներբուհական բոլոր կառույցների հետ և նպաստել երկկողմ տեղեկատվության փոխանակմանը ժամանակի և շուկայի պահանջներին համապատասխան, կայուն գիտելիքներ ունեցող կադրեր պատրաստելու նպատակով

համագործակցել

Համագործակցել ՀՀ-ում գործող կազմակերպությունների հետ, կազմակերպել փոխադարձ այցելություններ

նպաստել

Նպաստել կենտրոնի և ձեռնարկությունների միջև տեղեկատվության փոխանակմանը

կազմակերպել

Կազմակերպել ուսանողների կամավոր մասնակցությունը ձեռնարկությունների աշխատանքում, ինչի արդյունքում ուսանողները կատարելով տարբեր հետազոտություններ` ձեռք են բերում փորձ և պրակտիկ հմտություններ

օգնել

Ընդունել աշխատանքի պահանջարկ ունեցող շրջանավարտների դիմումները և օգնել համալրել համապատասխան ազատ աշխատատեղերը