
Գիտաժողովի մասնակցության հրավեր
Հարգելի՛ ուսանողներ, գործընկերներ, հետազոտողներ,
Երևանի Հայբուսակ համալսարանի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիան հրավիրում է Ձեզ
մասնակցելու «Ռոսլինը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովին, որը կկայանա մայիսի 20-22-ը։ Գիտաժողովի նպատակն
է`ուսումնասիրել և վերլուծել միջնադարյան հայկական մանրանկարչության մեծագույն վարպետ Թորոս Ռոսլինի արվեստը, նրա
ստեղծագործական ժառանգությունը, ազդեցությունը հայկական ու համաշխարհային մշակույթի վրա, ինչպես նաև նրա
ժամանակաշրջանը՝ պատմական, տնտեսական, իրավական և այլ տեսանկյուններից։
Գիտաժողովին զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է՝
Զեկուցման վերնագիր – Ներկայացրեք Ձեր զեկույցի հստակ և ամփոփ վերնագիրը։
Թեզիս (ամփոփում) – Զեկուցման համառոտ նկարագիր (1-2 էջ), որը ներկայացնում է դրա հիմնական գաղափարները, թեման և
մոտեցումը։
Անձնական տվյալներ – Անուն, ազգանուն, գիտական աստիճան (եթե կա), աշխատավայր կամ կազմակերպություն, կոնտակտային
տվյալներ (էլ. հասցե, հեռախոսահամար)։
Վերջնաժամկետ – Զեկույցի վերնագիրը և թեզիսը պետք է ուղարկվեն մինչև ապրիլի 4-ը science@haybusak.am էլ.
հասցեին։
Զեկուցումների ծավալը՝ – 6-10 էջ
Տեխնիկական պահանջներ՝
• համակարգչային շարվածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր,
• լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ,
• տեքստի տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12,
• տողերի հեռավորությունը՝ 1,5,
• պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների
ակադեմիա հետևյալ հեռախոսահամարով՝ (096)-40-20-99:
Ձեր մասնակցությունը կնպաստի գիտական հետազոտությունների խորացմանը և միջնադարյան արվեստի նորովի
ուսումնասիրությանը։
Հարգանքներով՝
Գիտաժողովի կազմկոմիտե