
«Հայբուսակ»-ում մեկնարկեց նոր ուսումնական տարին
Սեպտեմբերի 1-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցավ առաջին կուրսեցիների դիմավորման և նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումը։
Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու համալսարանին և միմյանց՝ իրենց ուսանողական կյանքի առաջին օրը սկսելով ջերմ ու տոնական մթնոլորտում։
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, բարի գալուստ «Հայբուսակ»։ Թող ձեր համալսարանական տարիները լինեն հետաքրքիր, ձեռքբերումներով լի և հիշարժան։



