
Օրդինատուրա և ինտերնատուրա՝ միջազգային չափանիշներով․ շարունակի՛ր հետդիպլոմային բժշկական կրթությունդ «Հայբուսակում»
Երևանի «Հայբուսակ» համալսարանի Բժշկական ինստիտուտը մեկնարկում է հետբուհական կրթական ծրագրեր՝ համապատասխանեցված միջազգային չափանիշներին։ Սկսած 2025-2026 ուսումնական տարվանից՝ ուսանողները կարող են իրենց մասնագիտական կրթությունը շարունակել օրդինատուրայում և ինտերնատուրայում՝ հենց «Հայբուսակ» համալսարանում։
Այս հնարավորությունը կյանքի է կոչվել՝ շնորհիվ Օշի պետական համալսարանի հետ ստորագրված համագործակցության հուշագրի, որի նպատակն է բարձրացնել հետդիպլոմային բժշկական կրթության որակը Հայաստանում։
Գործակցության շրջանակում նախատեսվում են․
համատեղ կրթական ծրագրերի իրականացում՝ օրդինատուրայի և ինտերնատուրայի շրջանակում
մասնագիտական շարժունության ծրագրեր՝ ուսանողների, դասախոսների և մասնագետների փոխանակմամբ
փորձի փոխանակում, մասնագիտական այցեր և գիտական համագործակցություն
մասնագիտական վերապատրաստումներ, սեմինարներ և գիտաժողովներ
պրակտիկա՝ առաջատար բժշկական հաստատություններում
Միացի՛ր մեզ այսօր և ստացի՛ր միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն՝ Հայաստանում
Մանրամասների համար՝
+374 98 882424 | +374 33 025508
info@haybusak.am



