

Մայիսի 8-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում անցկացվեց «Հայոց լեզու և գրականություն» առարկայի բաց դաս՝ «Բարեկիրթ խոսք, բարեկիրթ վարք, բարեկիրթ հաղորդակցություն» թեմայով։ Դասը վարեց Ց. Պողոսյանը։
Դասի ընթացքում քննարկվեցին քաղաքավարի խոսքի մշակույթի կարևորությունը, հաղորդակցման նրբությունները և բարեկրթության դերը մասնագիտական միջավայրում։