Back

ԵՀՀ Գիտական հանդես, հատոր 11, էջեր 18-33, 2024

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ

1․ Հրաչիկ Գասպարյան, 2․Հայարփի Մկրտչյան

1. ԳԱԱ Օրգանական Դեղագործական Քիմիայի Գիտատեխնոլոգիական կենտրոն

2. Երեւանի «Հայբուսակ » Համալսարան

Մուտք՝ 02.06.24, գրախոսում՝ 23.06, ընդունված է տպագրության՝ 17.07

DOI: 10.61484/29538181-sj.11.24-2
Ամփոփագիր. Շաքարային դիաբետը տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին, դառնալով աշխարհի բնակչության առողջության հիմնական սպառնալիքներից մեկը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն (2019թ.)` աշխարհում մոտ 46 միլիոն մարդ տառապում է շաքարային դիաբետով, որոնցից 80%-ը ապրում է ցածր եւ միջին կենսամակարդակ ունեցող երկրներում։ Ըստ Դիաբետի միջազգային ֆեդերացիայի (IDF) կանխատեսումների՝ 2040թ. ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը կկազմի 642 մլն: Հոդվածում ուսումնասիրվել է շաքարային դիաբետի ժամանակ կիրառվող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների առկայությունը։ Հատուկ, նախապես պլանավորված հարցաթերթիկի միջոցով պարզվել է հիվանդների մոտ արտահայտված կողմնակի ազդեցությունները, որոնք նկարագրվել են ներդիր թերթիկում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մինչեւ 18 տարեկանը անձանց հատուկ է Տիպ 1 Շաքարային դիաբետը, որի բուժումն իրականացվում է Ինսուլինով եւ պար- տադիր սննդակարգի պահպանումով, սակայն այն ուղեկցվում է հետեւյալ անցանկալի երեւույթներով. Ալերգիկ ռեակցիաներ, Ինսուլինային այտուցներ, Հիպոգլիկեմիկ վիճակներ եւ այլն։ Պարզվել է նաեւ, որ ՇԴ-Տիպ 1-ի բուժման նպատակով կիրառվող Ինսուլինային թերապիան ամենաարդյունավետն է սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության հետ մեկտեղ: ՇԴ Տիպ 2-ի ժամանակ կիրառվող՝ հիպոգլիկեմիզացնող դեղամիջոցները թողնում են բացասական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա, հանգեցնելով տարբեր տեսակի ֆիզիոլոգիական պրոցեսների խաթարմանը:
Հիմնաբառեր. դիաբետ, հիպերգլիկեմիա, դեղամիջոցներ, կողմնակի երեւույթներ